տուն Սպորտ Ռոնալդուն այլևս նման սխալ չի գործի․ Անչելոտի

Ռոնալդուն այլևս նման սխալ չի գործի․ Անչելոտի

111
0

carlo

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Կրիշտիանո Ռոնալդուն հետևություններ արել է «Կորդոբայի» հետ խաղում իր հեռացումից հետո։ Պորտուգալացին հեռացվել էր մրցակցի դեմքին ձեռքով հարվածելու համար, այնուհետև որակազրկվել էր երկու խաղով։

«Որակազրկումն, իհարկե, երբեք չի կարող օգտակար լինել։ Կրիշտիանո Ռոնալդուն ընդունել է դա և հանգիստ կնախապատրաստվի խաղ վերադառնալուն։ Առողջականի հետ խնդիրներ չունի։ Նա շատ արագ արձագանքեց իր հեռացմանը՝ ներողություն խնդրելով դրա համար։ Խաղացողը սխալ է գործել և ներողություն է խնդրել։ Դա այլևս չի կրկնվի», — ասել է Անչելոտին։ Այս մասին հաղորդում է AS կայքը։