Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո 2016-ի ընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում մասնակցել է հանդիպմանը, չնայած սուր ցավեր է ունեցել: Հիշեցնենք, որ Պորտուգալիան արտագնա խաղում հաղթել է 1:0 հաշվով:
«Կրիշտիանուն 50 գոլ է խփում մեկ մրցաշրջանում, այնպես որ ոչ մի տարօրինակ բան չկա, որ առանց գոլի մի քանի խաղերի հետևանքով սկսվում են խոսակցություններ: Այսօր Կրիշտիանուն ցուցադրեց իսկական անձնազոհություն, քանի որ նա որոշակի ցավեր ուներ, սակայն ամբողջությամբ տրվեց խաղին: Գոլեր կլինեն», — ասել է մասնագետը: