Sports Illustrated ամսագրի լրագրող Գրանտ Վալը տեղեկացնում է, որ Կրիշտիանո Ռոնալդուն արդեն 2018 թվականին կարող է տեղափոխվել Հյուսիսային Ամերիկա:
«Սա ապագայի համար նշե՛ք. մի քանի աղբյուրներ ինձ հայտնել են, որ Կրիշտիանո Ռոնալդուն «Ռեալում» կարիերան ավարտելուց հետո կարող է տեղափոխվել MLS: Աղբյուրներից մեկը պնդում է, որ դա հավանաբար տեղի կունենա 2018 թվականին, երբ ավարտվի Ռոնալդուի պայմանագիրը, և նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Ռոնալդուն կտեղափոխվի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ կլինի 33 տարեկան, ավելի շատ, քան Բեքհեմն էր, սակայն քիչ, քան Լեմպարդն ու Ջերարդը: Ռոնալդուին հետաքրքրում են այն քաղաքները, որոնք դուք միանգամից մտաբերեցիք` Մայամի, Լոս Անջելես, Նյու յորք», — ասել է Վալը: