Ամերիկյան Bloomberg պարբերականը հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։
Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն։ Հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 116 մլն եվրո։
Երկրորդը «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տոմաս Մյուլլերն է՝ 79 մլն եվրո տրանսֆերային գումարով։
Իսկ երրորդ հորիզոնակում է «Բավարիայի» ևս մեկ հարձակվող՝ Ռոբերտ Լևանդովսկին, ում տրանսֆերը գնահատվում է 74 մլն եվրո։