տուն Լուրեր Ռոնալդուն՝ 2018թ. «Ռեալի» լավագույն ռմբարկու

Ռոնալդուն՝ 2018թ. «Ռեալի» լավագույն ռմբարկու

90
0

2018 թվականին Մադրիդի «Ռեալի» լավագույն ռմբարկուն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է, որն ամռանը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: Տարվա առաջին կեսի ընթացքում Ռոնալդուն Արքայական ակումբում խփել է 28 գոլ:

Երկրորդ տեղում է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ 27 գոլ: Եռյակը եզրափակում է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման՝ 18 գոլ:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոնալդուի համար «Յուվենտուսը» վճարել է 117 միլիոն եվրո: Իտալիայի ընթացիկ առաջնության 19 խաղում նա խփել է 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: