տուն ժամանց Շոու-բիզ Ռոնալդուի մայրիկն արգելել է ռուս հարսին ընտանիք բերել

Ռոնալդուի մայրիկն արգելել է ռուս հարսին ընտանիք բերել

149
0

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն եւ ռուս մոդել Իրինա Շեյկը բաժանվել են: Գեղեցիկ եւ աստղային զույգի բաժանման պատճառը զարմանալիորեն տարրական է: Իրինան լեզու չի գտել ապագա սկեսրոջ հետ: Տարեց կինը հրաժարվել է սեփական ընտանիքում ընդունել ռուս հարսնացուի: Նա երազում է, որ որդին գտնի նոր, իրեն արժանի, ցանկալի է պորտուգալացի մի կնոջ: Իրինան էլ իր հերթին հոգնել է պոտենցիալ սկեսրոջ սիրտը շահելու փորձեր կատարելուց եւ նույնիսկ հրաժարվել է մասնակցել վերջինիս 60-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել դեկտեմբեր ամսին: Հարսնացուի հանդգնությունը լցրել է Ռոնալդուի եւ նրա մայրիկի համբերության բաժակը:

Հիշեցնենք, որ երիտասարդները միասին էին 5 տարի, նրանց հարաբերություններին հետեւում էր ողջ աշխարհը: