Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կական խոսել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին, ում հետ նա հանդես է եկել «սերուցքայինների» կազմում.
«Կրիշտիանուն իսկական չեմպիոն է, այլ մակարդակի խաղացող: Նա միշտ ինձ օգնել է, իսկ անհաջողությունների ժամանակ կողքիս եղել: Թիմակիցները տեսնում էին, թե ինչպես է նա իրեն «զոհում»` հանուն հաղթանակի:
Դա անհավանական է: Ես երբեք Ռոնալդուի հետ խնդիրներ չեմ ունեցել»,- Կակայի խոսքերը մեջբերում է Ջանլուկա դի Մարցիոյի կայքը:
Բրազիլացին մադրիդյան ակումբի կազմում հանդես է եկել 2009-2013 թվականներին: