Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ բրազիլացի Ռոնալդոն հաստատել է, որ վերադառնում է մեծ ֆուտբոլ և կմասնակցի ԱՄՆ առաջության երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆին։ Այս մասին գրում է El Mundo Deportivo-ն։
«Արդեն ասել եմ, որ կրկին խաղալու եմ, սակայն դա տեղի կունենա քիչ ուշ՝ ԱՄՆ երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆում», — ասել է 38-ամյա բրազիլացին։ Ռոնալդուի վերջին ակումբը եղել է «Կորինտիասը», որը նա լքել է 2011 թվականին։ Նրան է պատկանում «Ֆորթ Լոդերդեյլ Սթրայքերս» թիմը, որի կազմում էլ նա խաղալու է։