տուն Լուրեր Ռոնալդո. Բարսելոնայում բրազիլացիները միշտ խնդիրներ են ունեցել

Ռոնալդո. Բարսելոնայում բրազիլացիները միշտ խնդիրներ են ունեցել

71
0

Լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծիք է հայտնել, որ «Բարսելոնան» չի համապատասխանում բրազիլացի խաղացողներին.

«Ես ինձ ավելի երջանիկ ու կապված էի զգում «Ռեալի» հետ, չնայած լավ տարիներ եմ անցկացրել «Բարսելոնայում»: Իմ պատմությունն այդ ակումբի հետ վատ ավարտ ուենցավ, այնպես ինչպես Նեյմարի դեպքում:

«Բարսելոնայում» միշտ խնդիրներ են եղել բրազիլացի խաղացողների հետ: Նեյմարը, Ռոմարիոն, Ռոնալդինյոն և ես: Ակումբը չի կարողանում ճիշտ միջոցներ գտնել, չնայած մեր բոլոր ներդրած ջանքերին և նվիրվածությանը»,-Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է «Goal»-ը: