«Կերետարո» թիմում հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Մեքսիկայի առաջնության «Սանթոս Լագունա» թիմի դեմ խաղում «գողացել է» գնդակը մրցակցի դարպասապահից` հետևելով նրա գործողություններին տուգանային հրապարակում:
Բրազիլացին մի քանի անգամ աչքի է ընկել նման գոլերով, սակայն այս անգամ մրցավարը չեղյալ է հայտարարել գոլը, ինչպես նաև դեղին քարտ ցույց տվել ֆուտբոլիստին: