տուն Լուրեր «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կտեղափոխվի «Ինտեր»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կտեղափոխվի «Ինտեր»

126
0

«Ինտեր» ակումբի ղեկավար  Պյերո Աուրելիոն մեկնել է Լոնդոն՝  քննարկելու Լուկակուի տեղափոխության հարցը:

Ինչպես հաղորդում է armfootball.com կողմերը համաձայնության չեն եկել։ Նշենք, որ կողմերը քննարկել են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Ինտեր»:

ՄՅՈւ-ն պահանջում է 83 մլն եվրո, բայց իտալական ակումբն առաջարկել է վճարել միայն 70-ը, այն էլ՝ մաս-մաս։

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում բելգիացի ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։