Իտալիայի A սերիայի 7-րդ տուրի վերջին խաղում Հռոմի «Ռոման» ընդունել էր Միլանի «Ինտերին»: Ակումբների միջև հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ «Ռոմայի»: Այս մասին հայտնում է Sportarena.ru-ն:
Հաղթանակից հետո «Ռոմա» ակումբը 13 միավորով հայտնվել է երրորդ հորիզոնականում, «Ինտերը» 11 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: