տուն Քաղաքական Միջազգային Rolls-Royce ընկերությունը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

Rolls-Royce ընկերությունը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

168
0

L

Ֆինանսական խոշոր մեքենայությունների դեմ պայքարի բրիտանական ծառայությունը քննություն է սկսել Rolls-Royce-ի դեմ, որը ավիաշարժիչներ և զինվորական այլ արտադրանք է մատակարարում աշխարհի տարբեր բանակներին։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Այս ընկերության աշխատակիցներին կասկածում են օտարերկրյա գործընկերներին կաշառելու մեջ։ Մասնավորապես, առաջին մեղադրանքները հնչել են 2012 թվականին։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ կաշառքներ են բաժանվել չինացի և ինդոնեզիացի բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի բրիտանական ընկերությունն այդ երկրին ավիաշարժիչներ առաքի։

Rolls-Royce-ը քննության է փոխանցել միջոնորդների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ Կասկածյալների մեջ է նշվում նաև Ինդոնեզիայի նախկին նախագահ Թոմի Սուխարտոյի որդին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here