Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել են, որ Ջոն Ռոքֆելերի ժառանգները պատրաստվում են հրաժարվել բոլոր այն ակտիվներից, որոնք կապված են նավթի և այլ օգտակար հանածոների արդյունահանման հետ: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Պարբերականը գրում է, որ Ռոքֆելերները մեծ կարողություններ են ձեռք բերել շնորհիվ նավթարդյունաբերության: Տեխասում և Կալիֆոռնիայում նրանց ներդրումները նպաստել են Standard Oil ընկերության զարգացմանը, որից հետոագայում «ծնվել են» Exxon, Chevron, Amoco և Mobil ընկերությունները:
Հիմնադրամի ներկայացուցիչ Սթիվեն Հայնցն ասել է, որ եթե «Ջոք Ռոքֆելերը կենդանի լինել, ապա նա, հեռուն տեսնելով, կհրաժարվեր արդյունահանվող վառելիքից և ներդրումներ կաներ մաքուր, վերականգնվող էներգիայի արտադրությունում»: