տուն Լուրեր Ռոհանին դեպի Եվրոպա շրջագայություն է սկսում

Ռոհանին դեպի Եվրոպա շրջագայություն է սկսում

81
0

Hassan-Rouhani_2641568b

Իրանի նախագահ Հասան Ռուհանին շրջագայություն է սկսում դեպի եվրոպական երկրներ: Նա այցելելու է Իտալիա, Վատիկան և Ֆրանսիա, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ շրջագայությունն ազդարարելու է  Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ջերմացումը պատժամիջոցների չեղարկման համատեքստում:

Հունվարի 25-26-ին Ռոհանին Հռոմում կհանդիպի Իտալիայի նախագահի ու վարչապետի հետ: Նրան Վատիկանում ընդունելու է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Ֆրանսիայում Ռոհանին կհանդիպի նախագահ Օլանդի հետ: