Հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսի հարազատները դժգոհ են մնացել դերասանի թողած ժառանգությունից և պատրաստվում են դա վիճարկել դատարանում։ Հիշեցնենք, որ Ուիլյամսը ինքնասպան էր եղել 2014 թվականի օգոստոսին։
Փոխադարձ հայցեր են ներկայացրել Ուիլյամսի այրին, նրա երրորդ կինը՝ Սյուզան Շնայդերը, երեք երեխաները՝ Զաքը, Քոդին և Զելդան։ Հայցադիմումներում վիաճարկվում է ոչ միայն անձնական միջոցների, բանկային հաշիվների, անշարժ գույքի բաժանման հարցը, այլ նաև հագուստի, լուսանկարների և անձնական այլ իրերի պատկանելությունը։
Դերասանի այրին նշել է, որ Ուիլյամսի մահից անմիջապես հետո բնակարանից դուրս է հանվել իրերի որոշ քանակ։ Ուիլյամսի երեխաները այրիին մեղադրում են նրանում, որ ամուսնացած լինելով իրենց հոր հետ երեք տարուց էլ պակաս ժամանակ՝ նա համոզել է Ռոբինին այլ կերպ իրականացնել անշարժ գույքի բաժանումը, քան դերասանը նախատեսել էր նախկինում։