Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը նշանակվել է Volkswagen ավտոարտադրող ընկերության մարքեթինգի պատասխանատու: Այս մասին հաղորդում է Autobild.de-ն:
Մամլո ասուլիսի ժամանակ նա նաև ներկայացրել է Club & Lounge մոդելների գովազգային արշավը: Ընկերության նշանաբանն է դարձել Wie gut klingt das denn («Ինչ լավ է սա հնչում») արտահայտությունը:
Գերմանիայում ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Լուտց Կետեն նշել է, որ Volkswagen-ը իր գովազդային արշավն ուղղել է ֆուտբոլի և երաժշտության երկրպագուների վրա:
«Մենք Ռոբի Ուիլյամսի հետ շուրջ 20 ստեծարար գաղափար ենք ստեղծել, որոնք կօգնեն զարգանալ», — նշել է նա:
Հիշեցնենք, որ փոփ աստղի անունն ընդգրկված է Բրիտանական երաժշտական փառքի դահլիճում: