ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից անդրադարձել են «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը։
«Այսօր «Ժամանակ» օրաթերթը տեղեկություն է տարածել, թե իբր Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա:
Երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և որևէ տեղ չի մեկնել»,- հայտնում են գրասենյակից։