տուն Արցախ Ռոբերտ Քոչարյանը թիվ 1 քաղբանտարկյալն է՝ ըստ ադրբեջանական մամուլի

Ռոբերտ Քոչարյանը թիվ 1 քաղբանտարկյալն է՝ ըստ ադրբեջանական մամուլի

144
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը հերթական հիսթերիան է բարձրացրել։

Նրանց հունից հանել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը, ինչպես նաեւ միացման կոչերը։

Ադրբեջանական մամուլը նշում է, որ դրանով կխախտվի Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ գործընթացը։ «Այն նաև հանդիսանում է լուրջ հարված բանակցային գործընթացին։ Այն հակասում է Հայաստանի կողմից արված հայտարարություններին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Ստեփանակերտում Փաշինյանի ելույթը ցույց տվեց նրա իրական դեմքը»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը։ Բայց հետաքրքիրն այն է, որ նրանք Փաշինյանին համեմատելով Ռոբերտ Քոչարյանի հետ, նշում են, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը հիմնախնդրի լուծման գործում ավելի ռադիկալ եւ անընդունելի են, քան ՀՀ երկրորդ նախագահ, նրանց բնորոշմամբ թիվ 1 քաղբանտարկյալ, Երեւանում նոր ռեժիմի կողմից ճնշումների ենթարկված Ռոբերտ Քոչարյանինը։

Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ ի տարբերություն նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի՝ հակամարտության պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Երեւանի պաշտոնական նպատակը՝ միավորել Արցախը Հայաստանին։