տուն Լուրեր Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՔԿ–ին՝ միջնորդելով իրեն տուժողի կարգավիճակ տալ գաղտնալսման գործով

Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՔԿ–ին՝ միջնորդելով իրեն տուժողի կարգավիճակ տալ գաղտնալսման գործով

94
0

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։

«Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերեւույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը: Հովհաննես Խուդոյանը գտնում է, որ իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը»,– հայտնեցին գրասենյակից։