տուն Լուրեր Ռոբերտ Քոչարյանը Comedy Club է նայում

Ռոբերտ Քոչարյանը Comedy Club է նայում

112
0

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌիաՆովոստիին տված  ծավալուն հարցազրույցում անդրադարձել է հարցերի  բավական լայն շրջանակի, այդ թվում նաև՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությանը՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք: Նա մասնավորապես ասել  է.

— Շատերն են արտահայտվում այս հարցի առնչությամբ: Բարդ է մեր իրավիճակում կտրուկ փոխել մոտեցումները: Մենք գտնվում ենք կոնկրետ ռազմաքաղաքական միությունում, դրան որևէ տեսանելի այլընտրանք չկա:

— Իսկ հիմա Դուք տեսնո՞ւմ եք Ռուսաստանից հեռանալու այդ քայլերը:

— Վերջերս Comedy Club Երևանում ներկայացրեց հետաքրքիր մանրապատում, երբ մի  քանի երկրներ քննարկում են իրենց փոխհարաբերությունները: Շատ  դիպուկ և  հումորով  նկարագրում են այն, ինչ տեղի է ունենում այսօր, և այն, ինչ, ամենայն  հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա երկու-երեք տարիներին: