Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
8 տուրից հետո հավաքելով 7,5 միավոր, Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը Հայաստանի առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն: Երկրորդ տեղում Տիգրան Պետրոսյանն է, որը վաստակեց 6,5 միավոր, իսկ 3-րդ 6-րդ տեղերը հավաքած 6 միավորով զբաղեցրին Արման Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը: