Ռոբի Ուիլյամսն իր նոր` Heavy Entertainment Show ալբոմի Party Like a Russian երգի տեսահոլովակում, որի անվանումն թարգմանվում է զվարճացիր ռուսի պես, օլիգարխ է «դարձել»:
Ինչպես արդեն նշել էինք, երգիչը հայտարարել էր, որ տեսանյութի հրապարակումից հետո կխուսափի այցելել Արևելյան Եվրոպա:
Տեսահոլովակում բրիտանացի երգիչը երգում է բալետի պարուհիների ուղեկցությամբ, փորձում ռուսական խոհանոցի ուտեստներն ու ռուսերենով գոռում՝ Спасибо:
#SpasibaBolshoi հեշթեգն արդեն լայն տարծում է ստացել համացանցում:
Զավեշտալին այն է, որ տեսահոլովակում երևում է սեղանի վրա դրված մեկ տուփ հնդկացորեն, ինչպես նաև թարմ և թթու վարունգներ: