տուն Լուրեր Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ուժեղագույն ըմբիշները տարբեր ենթախմբերում կընդգրկվեն

Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ուժեղագույն ըմբիշները տարբեր ենթախմբերում կընդգրկվեն

86
0

626

Միջազգային օլիմպիական կոմիտեն, Ըմբշամարտի համաշխարհային միություն հետ երկար բանակցություններից հետո ընդունել է՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ուժեղագույն ըմբիշներին տարբեր ենթախմբերում ընդգրկելու առաջարկը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայը:

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ տարբեր ենթախմբերում կընդգրկվեն 2015 թվականին Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները: Խոսքը վերաբերում է միայն ըմբիշներին, ոչ թե երկրներին:

Այսինքն՝ եթե Լաս Վեգասում եզրափակիչ հասած մարզիկը ինչ-ինչ պատճառներով չի մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին, ապա այս օրենքը չի տարածվի նրան փոխարինած ըմբիշի վրա:

Այս հարցը քննարկվում էր դեռևս 2013 թվականից:

Ռիոյի Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը: