Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է 10 մետր բարձրության վրա գտնվող «Թիմ Մայա» հեծանվուղին, որը կառուցվել էր 2016 թվականի Օլիմպիական խաղերի առիթով: ԸստLife-ի, նախնական տեղեկություններով, 2 զոհ կա:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ հեծանվուղու վրա հսկայական ալիք է փլվել: Մի քանի մարդ ընկել է ափամերձ ժայռերի վրա, այնուհետեւ հայտնվել բաց ծովում: Եվս երեք հոգու դուրս են բերել փլատակների տակից եւ տեղափոխել հիվանդանոց:
Շուրջ 4 կմ երկարությամբ հեծանվուղին բացվել է այս տարվա հունվարին: Կառույցը ձգվում է ափի երկայնքով՝ շուրջ 10 մետր բարձրության վրա: