Երեկ տեղի է ունեցել Բրազիլիայում 2016 թվականին կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի թալիսմանների շնորհանդեսը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկու թալիսմանները խորհրդանշում են Բրազիլիայի ֆլորան և ֆաունան․ ֆաունան խորհրդանշող թալիսմանը դեղին գույնի է և նման է կատվին, իսկ ֆաունան կանաչ է՝ արմավենի տերևներ հիշեցնող մազերով։
Նրանց անունները կորոշվեն հանրային հարցման միջոցով։ Ցուցակում են Օբա և Էբա, Տիբա Տուկե և Էսքիդիմ, Վինիսիուս և Թոմ անուններով զույգերը։
Նախատեսվում է, որ Ռիոյում մեկնարկելիք խաղերից առաջ կազմկոմիտեն վաճառքի կհանի այս խորհրդանիշներով մոտ 12 հազար ապրանքանիշ, որոնց վաճառքից նախատեսվում է ստանալ մինչև 400 մլն դոլար եկամուտ։