2015 թվականից երգչուհի Ռհաննան կդառնա Puma-ի հիմնական դիզայներներից մեկը: Այս մասին նա ասել է Vogue ամսագրին:
«Ես նրանց չեմ թելադրելու իմ բոլոր կանոնները: Կան մարդիկ, որոնք ավելի տաղանդավոր են, քան ես, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է երգին: Սակայն մարդիկ ցանկանում են իմանալ, թե ով եմ ես: Նորաձևությունը պայծառ ցուցիչ է, միջոց է ցուցադրել տրամադրությունն ու վերաբերմունքն ինչ-որ բանի», — ասել է երգչուհին: