«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ Ֆրանկ Ռիբերին պետք է կարողանա զսպել իր էմոցիաներըէ զգուշացնելով, որ ֆրանսիացու պահվածքը կարող է վնասել նրան։
«Շատ տհաճ կլինի, եթե Չեմպիոնների լիգայի խաղերից մեկում մենք մնանք 10 հոգով։ Նման բան չպետք է կրկնվի։ Խաղը, որը կայացավ չորեքշաբթի օրը, եզրափակչի արժեք ուներ։ Մենք պետք է սովորենք զսպել մեզ», — ասել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Բավարիան» 2։0 հաշվով հաղթել է «Այնտրախտին», իսկ դրվագներից մեկում Ֆրանկ Ռիբերին հարձակվել է մրցակցի պաշտպանի վրա։