ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքայն իր էջում մեկնաբաել է «ՌիաՆովոստիի» թղթակցի տարածած տեղեկությունը:
«Հարգելիներս, «ՌիաՆովոստիի» թղթակիցը ճիշտ չի հասկացել իմ ասածը: Քանի որ այս պահին ակտիվ մարտական գործողություններ չեն վարվում այդ մի քանի հարյուր մետրի վրա, ապա գրավել ու հետ մղել չկա բնականաբար: Ինքը այլ բան է հասկացել, իսկ բլուրը առհասարակ սխալ է հասկացել, դա առաջի օրվա բլուրի մասին է նշվել, որը ՊԲ-ի ստորաբաժանումները արդեն հետ են վերցրել»,- նշել է ՊՆ խոսնակը
Հիշեցնենք՝Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, հղում անելով Արծրուն Հովհաննիսյանին, ապատեղեկատվություն էր տարածել: