Ֆրանիսան հաստատել է, որ Ռեյունյոնում հայտնաբերվել է 2014-ի մարտի 8-ին անհետացած մալայզիական «boeing 777-200»-ի բեկորը:
Ֆրանսիան հաստատել է, որ Հնդկական օվկիանոսում Ռեյունյոն կղզու ափերի մոտ հայտնաբերված մետաղական մասերն իսկապես 2014-ի մորտի 8-ին Malaysia Airlines ընկերությանը պատկանող անհետացած«boeing 777-200»-ին են պատկանում: Դրա մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է АР գործակալությունը:
Հարավ-Արևելյան Ասիայից դեպի Հնդկական օվկիանոսի հսկայական տարածքներում տարվող լայնամասշտաբ որոնումներն այն ժամանակ ոչ մի արդյունք չտվեցին: Ու վերջապես, օգոստոսին Ֆրանսիայի ծովային տարածք համարվող Ռեյունյոնի մոտ (Մադագասկարից 700 կմ արևելք) ծովն ափ է դուրս բերել խոշոր մետաղական բեկոր ու հիմա արդեն պարզվել է, որ այն Malaysia Airlines ընկերության անհետացած ինքնաթիռից է: