Ռուսաստանցի հայտնի շոումեն, Comedy Club-ի ռեզիդենտ Ալեքսանդր Ռեվվայի կինը՝ Անժելիկա Ռեվվան, իր Instagram-ում հրապարակել է բաց լուսանկար, որում ներկայացել է մինչև իրանը մերկ:
Անժելիկա Ռեվվայի բաժանորդները բարձր են գնահատել կատակերգակի կնոջ կազմվածքը՝ ավելի քան 18 հազաև «լայք» դնելով և շուրջ 200 մեկնաբանություն գրելով: Սոցցանցի որոշ օգտատերերի Ռեվվայի մերկ լուսանկարը դուր չի եկել:
Հիշեցնենք, որ Անժելիկա Ռեվվան հոր կողմից հայ է, և մոր կողմից՝ ռուս: 2018-ի սեպտեմբերին նա ամուսնու հետ այցելել էր Հայաստան, որտեղ պատմել էր իր արմատների և պատմական հայրենիքի հանդեպ սիրո մասին: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն: