Ամերիկացի ռեփեր Xzibit-ը ձերբակալվել է Կալիֆոռնիայի Լագունա Բիչ քաղաքում՝ իր ամուսնական արարողությունից ժամեր անց։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Ոստիկանությունում ասել են, որ երաժիշտը գերազանցել է արագությունը՝ անսթափ վիճակում վարելով իր Range Rover ավտոմեքենան։
40-ամյա Xzibit-ը դրանից առաջ ամուսնացել է իր ընկերուհու՝ Քրիստիի հետ։