Նորվեգական TV2 հեռուստաալիքի հաղորդավարուհի Էլի Քարի Գյենգեդալը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ եթերում մնալով 33 ժամվա ընթացքում։ Այդքան ժամ նա հեռուստադիտողներին է ներկայացրել եղանակի տեսությունը։ Այս մասին հաղորդում է The Local-ը։ Նախորդ ռեկորդը կազմում էր 24 ժամ։
«Դա օդրևութաբանի երազանքներից է, քանի որ նա սովորաբար եթերում մնում է ընդամենը 2 րոպե», — ասել է հեռուստահաղորդավարուհին «հեռուստամարաթոնից» առաջ։
Գյենգեդալը պայմանների համաձայն 33 ժամ շարունակ գտնվել է Օսլոյի Դոմկիրկեպլասե հրապարակում տեղադրված ապակե արկղի մեջ։ Ամեն 60 րոպեն մեկ նրան թույլատրվում էր 5 րոպեանոց ընդմիջում անել։