տուն Լուրեր Ռեֆորմներ չեն հաջողում այն իշխանությունները, որոնք սխալ ռեֆորմ են անում. Արամ Մանուկյան

Ռեֆորմներ չեն հաջողում այն իշխանությունները, որոնք սխալ ռեֆորմ են անում. Արամ Մանուկյան

149
0

Aram-Manukyan2

Եկեք արձանագրենք, որ այս քննարկումն առաջացել է ժողովրդի ճնշման տակ, և որևէ մեկդ բլեֆ մի արեք, որ պատրաստվում էիք այն քննարկել: Այս խոսքերով իր ելույթը այսօր ԱԺ նիստում  «Շրջանառության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը սկսեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Դուք ներկայացնում եք փոփոխություններ, որոնք չեն ընդունվում: Ռեֆորմներ չեն հաջողում այն իշխանությունները, որոնք սխալ ռեֆորմ են անում կամ էլ սխալ են այն մատուցում, արդյունքում հասարակությունը չի հասկանում, կամ լավ ռեֆրոմի տակ վատ խութեր են հայտնվում: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կողմից արված ռեֆորմները դրա շարքին են դասվում»,-նշեց Ա. Մանուկյանը:

Ըստ պատգամավորիˋ տրասնպորտի գնի, նկարահանող սարքերի, շրջանառության հարկի և սահմանադրական փոփոխություններին ուղղված ռեֆորմները լավն էին, բայց չընդունվեցին, որովհետև բոլորը գիտեն, թե ում անձնական շահերն են բավարարում դրանք:

«Եթե մեծ բիզնեսի հետ անմիջապես չեք կարողանում ձեր խնդիրը լուծել, դա չի նշանակում, որ պետք է մեծն ու փոքրը բախվեն: Ռեֆորմների բովանդակությունը լավն է, բայց մատուցման ձևն է վատը:  Ժողովուրդը չի վստահում ձեզ, որովհետև գիտի, որ ձեր ասածն ու արածը չի համապատասխանում իրար: Սա  շոու է, երբ մենք ուզում ենք մեր տնտեսական խնդիրները լուծել և չենք գնում այն ուղղությամբ, որտեղից դրանք գալիս են, մինչդեռ լավ էլ գիտենք սկզբնաղբյուրները»,-նկատեց պատգամավորը:

Իր խոսքն ավարտելովˋ վերջինս խորհուրդ տվեց հետ կանգնել օրինագծի փոփոխություններից, դրան զուգահեռ նաև հետ կանգնել սահմանադրական փոփոխություններից, որովհետև, միևնույն  է, դրանք չեն ընդունվելու: