Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դեյլի Բլինդը կարող է լքել ակումբը: Այս մրցաշրջանում Ժոզե Մոուրինյուն քիչ խաղաժամանակ է տրամադրում հոլանդացուն, ինչը կարող է ֆուտբոլիստի հեռանալու պատճառ դառնալ.
«The Daily Express»-ը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Ռեալն» ու «Բարսելոնան»: Ակումբները պատրաստ են իրականացնել Բլինդի տրանսֆերը, ով կարողանում է խաղալ միանգամից մի քանի դիրքերում:
Վերջերս «կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել էր, որ կիսապաշտպանի համար ավելի լավ կլիներ լքել Անգլիան և տեղափոխվեր Իսպանիա: