Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից իր սպասելիքների մասին։ Նա նշել է, որ բարդ խաղ է լինելու:
«Բայց «Ռեալն» այդ հանդիպմանը մոտենում է ֆիզիկական և հոգեբանական լավ վիճակում։ Թիմերը հաղթելու հավասար հնարավորություններ ունեն։ «Ատլետիկոն», ինչպես միշտ, շատ լավ պաշտպանվելու է։ Սակայն չի կարելի ասել, որ մրցակիցը միմիայն դիմելու է պաշտպանության։ Նրանք կարողանում են խաղալ ստեղծագործ ֆուտբոլ»,- հայտարարել է Զիդանը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։