տուն Սպորտ Ռեալն Իսպանիայի առաջնությունում կարևոր միավորներ է կորցնում (տեսանյութ)

Ռեալն Իսպանիայի առաջնությունում կարևոր միավորներ է կորցնում (տեսանյութ)

111
0

cristiano-ronaldo-scores-real-madrid-v-villarreal-primera-division_3271410

Երեկ Իսպանիայի առաջնությունում Պրիմերայի առաջին հորիզոնականը զբաղեցնող Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ չի կարողացել առավելության հասնել «Վիլյառեալի» նկատմամբ։ 25-րդ տուրի այս խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Առաջինը խաղի հաշիվը բացել է Կրիշտիանո Ռոնալդուն՝ 52-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 64-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Խերարդո Մորենոն հավասարեցրել է հաշիվը։

Այս խաղից հետո «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում վաստակել է 61 միավոր և ընթանում է առաջին հորիզոնականում։ Նրան երկու միավոր զիջում է «Բարսելոնան»։