Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում անդրադարձել է տրանսֆերային քաղաքականության իրականացման ժամանակ ՖԻՖԱ-ի կանոնակարգը խախտելու մեղադրանքներին։
Նախորդ շաբաթ մադրիդյան ակումբը գնել է «Սթրեմսգոդսեթի» 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորի տրանսֆերային իրավունքները, որի տարեկան եկամուտը կազմելու է 2 մլն եվրո։ Մադրիդյան ակումբում նշել են, որ տեղափոխությունների ժամանակ խիստ հետևում են միջազգային կանոնակարգերին։ «Այն տեղեկությունները, թե խախտումներ են տեղի ունեցել ֆուտբոլիստների տեղափոխության և գրանցման ժամանակ՝ անհիմն են և շահարկումների աղբյուր», — ասվում է հայտարարության մեջ։
Նախկինում նման մեղադրանքների պատճառով «Բարսելոնան» զրկվել էր մեկ տարվա ընթացքում տրասֆերներ իրականացնելու իրավունքից։