տուն Լուրեր «Ռեալի» ֆուտբոլիստները քննադատության են ենթարկվել

«Ռեալի» ֆուտբոլիստները քննադատության են ենթարկվել

102
0

Real-Madrid

Մադրիդի «Ռեալ» ակումբի hասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Էմիլիո Բուտրագենյոն Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Էյբարի» հետ հանդիպումից հետո քննադատել է արքայական ակումբի ֆուտբոլիստներին։ Այս մասին հայտնում է BBC-ն:

«Մեզ համար սա վատ արդյունք է։ Մեր խաղում չկային ոգևորություն, ցանկություն։ Սա վերաբերում է ինչպես հարձակման գծին, այնպես էլ կոմբինացիոն գործողություններին ու անհատական պայքարին։ Սա ցավալի արդյունք էր, քանի որ մենք ունեինք այդ 2 միավորի կարիքը»,- հայտարարել է Բուտրագենյոն:

Նշենք, որ «Էյբարի» հետ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: