Իսպանական AS թերթն անցկացրել է հարցում Գարեթ Բեյլին «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» վաճառելու նպատակահարմարության մասին։
Մադրիդյան ակումբի երկրպագուների 53,75%-ը համաձայն է Բեյլին 153 մլն եվրոյով վաճառելու առաջարկին, 46,25%-ը՝ դեմ։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է «արքայական» ակումբի 30 հազար երկրպագու։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Բեյլին «Տոտենհեմից» գնել էր 2013 թվականին՝ մոտ 100 մլն եվրոյով։ Այն օրվանից Բեյլը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 66 խաղի՝ դառնալով 33 գոլի և գոլային 24 փոխանցման հեղինակ։
Երեկ հայտնի է դարձել, որ Բեյլի պայմանագրում հրաժարադրամի գումարը կազմում է 1 մլրդ դոլար։