տուն Լուրեր «Ռեալի» արդյունավետության շարքը 74-րդ խաղում ընդհատվել է

«Ռեալի» արդյունավետության շարքը 74-րդ խաղում ընդհատվել է

98
0

Real+Madrid+v+Real+Betis+La+Liga+NMbeKn3Q5vqx

«Ռեալն» Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում պարտվել է «Բետիսին»: Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի` 1:0 հաշվով հաղթանակով, փոխանցում է Championat.com-ը:

Այս կերպ, «Ռեալն» ընդհատել է 73 խաղ անընդմեջ գոլ խփելու սերիան: Նախորդ անգամ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները մրցակցի դարպասը չէին գրավել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Մանչեսթեր Սիթի» հետ 2016 թվականի ապրիլի 26-ին կայացած խաղում (0:0):
Մադրիդցիները, որոնք նախորդ տուրում կրկնել էին բրազիլական «Սանթոսի» կողմից 60-ականների սկզբներին սահմանած ռեկորդը, չկարողացան գերազանցել այդ ցուցանիշը: