տուն Սպորտ «Ռեալը» պատրաստվում է աղմկահարույց նոր տրանսֆերի. Ազարը` Ռոնալդուի փոխարեն

«Ռեալը» պատրաստվում է աղմկահարույց նոր տրանսֆերի. Ազարը` Ռոնալդուի փոխարեն

126
0

13

Անգլիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է  իր հերթական աղմկահարույց տրանսֆերին:

The Times-ի տեղեկություններով` ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախաձեռնելու է «Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարի տեղափոխությունը:

Թերթը հաղորդում է, որ եթե Ազարը դառնա «Ռեալի» ֆուտբոլիստ, Պերեսը կկարողանա վաճառել թիմի երկու առաջատարներից առնվազն մեկին` Կրիշտիանու Ռոնալդուին կամ Գարեթ Բեյլին, որոնց համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 24-ամյա բելգիացին դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: