տուն Սպորտ Ռեալը պատրաստ է վաճառել Ռոնալդուին

Ռեալը պատրաստ է վաճառել Ռոնալդուին

122
0

cristiano-ronaldo

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է քննարկել Կրիշտիանո Ռոնալդուի տրանսֆերի առաջարկները։

El Confidencial-ը գրում է, որ Պերեսը դժգոհ է մնացել ֆուտբոլիստի պահվածքով «Ատլետիկոյից» կրած ծանր պարտությունից հետո (0։4)։ Բանն այն է, որ Ռոնալդուն այդ խաղից հետո գնացել էր նշելու իր ծննդյան 30-ամյակը։

Պերեսը նաև ցանկանում է մեծ գումար վաստակել նրա տրանսֆերի միջոցով, քանի որ այդ ակումբի շատ առաջատարներ լքել են ակումբը փոքր գումարների դիմաց կամ անվճար, երբ լրացել է նրանց պայմանագրի ժամկետը։

Ռոնալդուի ծառայութոյւններով հետաքրքրված է, մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի գործող պայմանագիրը լրանում է 2018 թվականին։