Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագրերը թիմի առաջատարներ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ու կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ, հայտնում է AS-ը։
Ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են ֆուտբոլիստների խաղից։ Նշվում է, որ երկու ֆուտբոլիստները Զինեդին Զիդանի օրոք վերադարձել են նախկին մարզավիճակին:
Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ.։ «Ռեալը» ծրագրում է ժամկետը երկարաձգել 2-3 տարով։ Իսկ Բեյլի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019թ․, ծրագրվում է երկարաձգել 2 տարով։