Մադրիդի «Ռեալը» մտադիր է թիմում պահել հարձակվող Կարիմ Բենզեմային: «Արքայական» ակումբը մտադիր է նաև բարելավել ֆրանսիացու պայմանները:
AS-ը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի հետ նոր պայմանագիր կստորագրի. այն նախատեսված է լինելու մինչև 2021 կամ 2022 թվականը:
Նշվում է, որ Բենզեմայի աշխատավարձը բարձրացվելու է: Խաղացողի ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 8 միլիոն եվրո:
Իսպանիայի ընթացիկ առաջնության 15 խաղերում Բենզեման 5 գոլ է խփել և կատարել 2 գոլային փոխանցում: