«Ռեալի» գլխավոր մարզիչ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը մտադիր է կանանց թիմ ստեղծել:
«Նախևառաջ, մենք ցանկանում ենք կանանց ֆուտբոլի բաժանմունք ստեղծել, որպեսզի թիմը կարողանա մարզվել:
Չենք պատրաստվում արտասահմանցի ֆուտբոլիստուհիներից թիմ ստեղծել, բայց թիմը պետք է ստեղծվի, թեկուզ` սիրողական»,- Պերեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Նշենք` կանանց ֆուտբոլն Իսպանիայում բավականին զարգացած է:
Օրինակ, «Բարսելոնայի» կանանց թիմը ստեղծվել է դեռ 70-ականներին: Իր պատմության ընթացքում թիմը 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 4 անգամ դարձել է երկրի գավաթակիր, իսկ նախորդ տարի հասել է մինչև կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: