ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան չի շարունակի Իսպանիայում:
El Chiringuito-ի տեղեկացմամբ՝ «Ռեալը» հրաժարվել է ֆրանսիացու տրանսֆերից ու նրան ստանալու փորձ չի անի:
Հաղորդվում էր. որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ է ցանկանում ձեռք բերել Պոգբային: Նշվում էր, որ «Ռեալը» խաղացողի համար 150 մլն եվրո չի վճարի: