Երեկ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում 2։1 հաշվով առավելության է հասել «Սևիլյայի» նկատմամբ։
Սակայն մադրիդյան ակումբն այս խաղի ժամանակ ունեցել է նաև լուրջ կորուստ։ Գոլերից մեկի հեղինակը դարձած Խամես Ռոդրիգեսը կոտրել է ոտքը։ Կոլումբիացու մոտ հայտնաբերվել է աջ ոտքի ոսկորներից մեկի կոտրվածք, ինչի հետևանքով նա բաց կթողնի մոտ երկու ամիս։ Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։