տուն Սպորտ Ռեալը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

Ռեալը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

118
0

a.espncdn

Մադրիդի «Ռեալը» Մարոկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում հաղթել է մեքսիկական «Կռուզ Ասուլին»։ Մադրիդցիները չորս անպատասխան գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը։

Մեկական անգամ աչքի են ընկել Սերխիո Ռամոսը, Քարիմ Բենզեման, Գարեթ Բեյլն ու Իսկոն։

Եզրափակչում «Ռեալի» մրցակիցը կլինի արգենտինական «Սան Լորենսո» — նորզելանդական «Օքլենդ Սիթի» զույգի հաղթողը։