տուն Լուրեր «Ռեալը» չկարողացավ հաղթել մադրիդյան դերբիում

«Ռեալը» չկարողացավ հաղթել մադրիդյան դերբիում

87
0

14

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ ոքի խաղաց «Աթլետիկոյի» հետ՝ 1:1:

Թիմերը մեկական գնդակ խփեցին 2-րդ խաղակեսում։ Նախ Արքայական ակումբը բացեց հաշիվը․ 53-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ  պաշտպան Պեպեն: Ապա 85-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հաշիվը դարձրեց 1:1։

Այս խաղից հետո «Ռեալը» հավաքեց 72 միավոր եւ 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»: «Աթլետիկոն» 62 միավորով երրորդն է: